Ալավերդու Մադան գյուղական թաղամասը գրանցված 180 բնակիչ ունի, որից 58-ը մինչև 30 տարեկան երիտասարդներ են։ Բայց փաստացի ապրողների թիվը շատ ավելի փոքր է: Իսկ երբեմնի հունական բնակավայրում այսօր 1-2 հույներ են ապրում։ Տասնյակ տարիներ գյուղում ոչ մի նոր բան չի կառուցվել, միակ նորակառույց շինությունն այստեղ երթուղային կանգառն է, կառուցվել է հույսով, որ մի օր Ալավերդու թաղամաս համարվող Մադան էլ երթուղային կհասնի:
2020-12-21