Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան-Բաղրամյան հատվածում մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի կազմակերպիչները վրդովված են այս օրերին կառավարության անգործությունից, մասնավորապես վարչապետի՝ թշնամի երկրի նախագահի հայտարարություններին արձագանքելու անկարողությունից։
2020-12-11