«Հայկական կարիտաս»-ն աջակցում է Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին

Հայաստանի 3 մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում և Լոռիում ապաստանած պատերազմից տուժած անձանց աջակցություն է ցուցաբերում «Հայկական կարիտաս» հասարակական կազմակերպությունը։ Լոռու մարզում հաշվառված է դեռևս Արցախ չվերադարձած 300 ընտանիք, որոնց, արդեն հինգերորդ օրն է, բաշխվում է սնունդ, հիգիենիկ պարագաներ ու տաք ծածկոցներ։