Թումանյան համայնքի Աթան, Լորուտ, Շամուտ, Մարց, Քարինջ և Ահնիձոր գյուղերում մարդիկ բացառապես անասնապահությամբ են զբաղվում: Տարվա այս շրջանում՝ այսինքն Ամանորի շեմին, մսի վաճառքը միշտ բավականին ակտիվ է եղել, այս տարին, սակայն, բացառություն է։ Համավարակի ու պատերազմի հետեւանքով ինչպես կենդանի անասունի, այնպես էլ մսի վաճառքի իրացման խնդիր է առաջացել։ Շուկայում միսը շատ է, գինն էլ գնալով նվազում է:
2020-12-08