ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից հայտնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Ելենա Ջավանշիրի Բաբայանը (ծնված 14․08․55թ․, բնակվող Ախթալա համայնք, Մեծ Այրում բնակավայր, 2փ․ 16 տուն)։ Ելենա Բաբայանը 2020թ․ նոյեմբերի 15-ի առավոտյան դուրս է եկել տանից, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Արտաքին նշաններն են՝
-հասակը 160-165 սմ, մազերը ներկած կարմրավուն, մարմնակազմությունը գեր
-օվալ դեմքով, քիթը միջին ուղիղ, աչքերը շագանակագույն
– հագին եղել է մոխրագույն խալաթ, մոխրագույն գլխաշոր, սև ռետուզ, տղամարդու մոխրագույն հողաթափեր։
Ելենա Բաբայանի մասին տեղեկություններին իմացողներին խնդրվւմ է զանգահարել ոստիկանության Թումանյանի բաժին։
Հեռախոս 0253 2 27 16, 1-02, 094 099 776, 091 999 765