Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ալավերդու Բաղրամյան թաղամասը զրկված է գիշերային լուսավորությունից։ Մ6 միջպետական ճանապարհի շինարարությամբ պայմանավորված՝ գլխավոր մայրուղու լուսասյուները, որոնք նաև թաղամասի լուսավորության համակարգն էին սնում, հանվել են։ Մեկ տարվա ընթացքում համայնքապետարանը որևէ քայլ չի ձեռնարկել՝ թաղամասն ինչ-որ կերպ լուսավորելու ուղղությամբ, իսկ բնակիչները կատարյալ մթի մեջ խարխափելով են խանութ գնում։
2020-12-01