Հետպատերազմյան շրջանում Ալավերդու տնտեսվարողներից շատերն իրենց սեփական խանութը փակելու վտանգի առաջ են կանգնել։ Պատերազմի օրերին ու հատկապես հիմա առևտուր գրեթե չեն ունենում: Ասում են՝ նախորդ տարիներին այս ժամանակահատվածում արդեն ամանորյա առեւտուրն էր սկսվում, իսկ այս տարի դրա մասին խոսք անգամ չկա, մարդիկ գնում են միայն խիստ անհրաժեշտ սննդամթերք։
2020-12-01