Սանահին կայարանի կամրջի շինարարությունն ավարտական փուլում է

Մ6 միջպետական մայրուղու հիմնանորոգման ծրագրով Ալավերդի քաղաքի Սանահին կայարան հատվածում ևս մեկ կամուրջ է կառուցվում։ Երկու կամուրջների միացման տեղում օղակաձև հատված կլինի, իսկ կանգառին հարող տարածքում լինելու է փոքր հրապարակ՝ հետիոտնի համար։ Նախատեսված է նաեւ մայթերի կառուցում։