Ալավերդիում ներհամայնքային տրանսպորտի աշխատանքից քաղաքացիները միշտ են դժգոհ։ Ճիշտ ժամանակին կանգառում լինելու պարագայում էլ սպասելն անխուսափելի է։ Միևնույն թաղամաս գնալու դեպքում ուղևորներից ոմանք տաքսի են վերցնում՝ վճարելով գրեթե նույն գումարը, ինչ երթուղայինի դեպքում։ Իսկ ոմանք էլ սպասման երկարուձիգ ժամանակն են հաղթահարում։ Եվ չնայած քաղաքացիների բազմաթիվ բողոքներին՝ Ալավերդու համայնքապետարանում պնդում են, որ ստուգել են երթուղայինների աշխատանքն ու որևէ խախտում չեն հայտնաբերել։
2020-11-26