Արտակարգ դրությունն ու պատերազմը խոչընդոտել են ծրագրերի իրականացմանը

Զբաղվածության պետական գործակալության Ալավերդու տարածքային կենտրոնում գրանցված է 1355 աշխատանք փնտրող, 889 գործազուրկներ: Կենտրոնի միջոցով աշխատանքի տեղավորման գործընթացը շատ է տուժել՝ երկրում տիրող համաճարակային և պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Որոշ ծրագրեր էլ պարզապես չեն իրականացվել։