Գեղանկարների աճուրդ-վաճառք՝ բանակին օգնելու նպատակով

Ալավերդու արհեստագործական ուսումնարանի տնօրեն, գեղանկարիչ Վարուժան Սիմոնյանն իր աշխատանքներից 21 նկար է առանձնացրել և աճուրդ-վաճառք կազմակերպել՝ բանակին օգնելու նպատակով: Վաճառքից գոյացած գումարն ամբողջությամբ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: