Թեղուտ գյուղի մի խումբ կանայք ամեն օր երեկոյան ժամերին հավաքվում և գուլպա են գործում զինվորների համար։ Ավելի երիտասարդ կանայք էլ նույն գործը գյուղի մշակույթի տանն են անում։ Գուլպաների առաջին խմբաքանակը կանայք սահման կուղարկեն 2 օր անց ու կշարունակեն գործը, որպեսզի խաղաղ պայմաններում նույնպես զինվորները հագնեն նրանց գործած գուլպաները։
2020-10-30