Տաք գլխարկ՝ զինվորին․ նախաձեռնությանը նաև արցախցի կանայք են մասնակցում

Ալավերդու բնակիչ Անուշ Մոսինյանը պատերազմական այս օրերին բանակին աջակցում է՝ տաք գլխարկներ գործելով և սահման ուղարկելով։ Այս նախաձեռնությունը սկսելուց կարճ ժամանակ անց Անուշին են միացել նաև այլ կանայք, ովքեր կարողանում են շյուղերով գործել։ Աշխատանքի ծավալն այնքան է մեծացել, որ նաև արցախցի կանանց են ներգրավել գործում։