«Հետք»-ի տեսանյութի հայտնի հերոսը՝ Գրիգոր Մարտիրոսյանը, Լոռու մարզի Աքորի գյուղից է: Նրա պատերազմ գնալու լուրը անակնկալի է բերել մորը՝ տիկին Սյուզաննային։ Գրիգորը ոչ ոքի նախապես չէր ասել իր մտադրության մասին,  որոշել ու գնացել էր հայրենիքին պարտքը տալու։ Դեռևս 2015-ին բանակ զորակոչված երիտասարդը առողջական խնդիրների պատճառով 2 ամիս անց  վերադարձել էր տուն՝ կիսատ թողնելով ծառայությունը: Բայց այսօր, երբ հայ ժողովրդի լինելիության հարցն է որոշվում պատերազմում, առանց երկմտելու կամավորագրվել ու շտապել է Արցախ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.