Հայրենիքի համար օրհասական այս օրերին, ռազմաճակատում թե թիկունքում, հայ ժողովուրդը չի հուսահատվում: Սահմանն ապահով է, որովհետև այնտեղ հայ զինվորը, զինվորականը զգոն են և արթուն: Թիկունքում գտնվողներն էլ ամեն օր, ամեն ժամ սահմանի մասին են մտածում, օրվա թեման պատերազմն է, հայ զինվորի մարտական ոգին, որի շնորհիվ էլ՝ հաղթելու ենք:
2020-10-20