Ալավերդու Երևանյան խճուղի-Երիտասարդական փողոց խաչմերուկն արդեն 12 օր փակ է՝ հարակից ժայռի քանդման և հողի հեռացման աշխատանքներով պայմանավորված: Բայց շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունը խոստացել էր ճանապարհը փակ պահել ընդամենը 4 օր: Ճանապարհի փակ լինելը բազմաթիվ անհարմարություններ է առաջացնում հատկապես վարորդների համար, ովքեր մի թաղամասից մյուսը գնալու համար ստիպված երթևեկում են ամբողջ քաղաքով: Շտապօգնության մեքենաները նույնպես կանչերի դեպքում ուշ են հասնում հիվանդին, բայց ծառայությունում չեն ուզում խոստովանել, որ դա խնդիր է: Կարևորը՝ իրենք դժգոհող կողմ չլինեն:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.