«Գազպրոմ Արմենիա»-ն համայնքներում գազատարների նորոգման ու փոխարինման աշխատանքներ է անում

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Թումանյան տեղամասը Ալավերդի և Օձուն համայնքներում իրականացնում է գազատար խողովակների նորոգման ու փոխարինման աշխատանքներ: Ստորգետնյա այն գազատարները, որոնք շահագործվում են արդեն 25 եւ ավելի տարի, փոխարինվում են նորերով՝ վերգետնյա կամ ստոգետնյա եղանակով: