Ուսումնարաններն ու քոլեջները կրկին անցան հեռավար դասապրոցեսի

Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության վերջին օրերի բարձր ցուցանիշների պատճառով կրթական հաստատությունները հոկտեմբերի 15-ից փակվեցին: Դպրոցների դեպքում աշնանային երկշաբաթյա արձակուրդը նոյեմբեր ամսից տեղափոխվեց հոկտեմբեր, այսինքն, աշակերտները երկու շաբաթով արձակուրդում կգտնվեն, իսկ քոլեջներն ու ուսումնարանները դասերը կրկին հեռավար կանեն: