Հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-16:00-ը Ալավերդի քաղաքի Կախոյան, Զորավար Անդրանիկի (Ռուսականի ձոր — Երաժշտական դպրոց հատվածը), Էվոյան, Էնգելս, Դեբեդ թաղամասերում ու Հաղպատ գյուղում գազամատակարարումը կդադարեցվի՝ ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասից և հայցում բնակիչների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարության համար։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամաս