«Լրագրողները պետք է լինեն թեժ կետերում»․ Սևակ Վարդումյան

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Լրագրողը պատմում է, որ Արցախից վերադառնալուց օրեր անց էլ կադրերը դիտելիս նա վերապրում է պատերազմն ու այն ամենը, ինչին ականատես է եղել իր աշխատանքն իրականացնելիս: