Ալավերդու բժշկական կենտրոնից հայտնում են, որ արդեն 2 օր է՝ արյուն հանձնել ցանկացող քաղաքացիների զանգերն ու այցելությունները չեն դադարում։ Սակայն հիվանդանոցում արյուն հանձնել հնարավոր չէ․ դոնորներին այստեղ նախ հետազոտում են, ապա՝ հերթագրում։ Այնուհետև Վանաձորի արյան փոխներարկման կայանի հետ համաձայնացնելուց հետո հիվանդանոցը կազմակերպում է նաև դոնորների տեղափոխումը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.