Հոկտեմբերի 1-ին Ալավերդիում կբացվի «Նավակ» ցերեկային կենտրոնը, որը տարբեր խմբակներ հաճախելու, ինչպես նաև դասապատրաստման հնարավորություն կընձեռի Ալավերդու և տարածաշրջանի բնակավայրերի երեխաներին։ Ցերեկային կենտրոնում կգործեն հոգեբանի և լոգոպետի ծառայություններ։ Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ։
2020-09-24