Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ին ընդառաջ, դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ուսումնական պրոցեսի ընթացքում պարետի կողմից սահմանված կանոնները պահպանելու ուղղությամբ։ Համար 1 դպրոցում, սակայն, խնդիրները միայն պարետատան կանոնների պահպանման հետ չեն կապված։ Ընդունելության օնլայն համակարգով պայմանավորված՝ այստեղ թաղամասից առաջին դասարանցիներ քիչ են ընդունել, ինչն էլ ծնողների մոտ դժգոհության առիթ է դարձել։
2020-09-03