Թե ինչպես է խմբագրական աշխատանքը նպաստում անձի զարգացմանը

Մասնագիտությամբ հոգեբան, Ալավերդու Վիքիակումբի համակարգող Նարինե Մուրադյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում ուսումնասիրել է, թե ինչ ազդեցություն է ունենում վիքիխմբագրումը մարդու վարքի և ընդհանրապես զարգացման վրա։ Ուսումնասիրության նյութերը Նարինեն հավաքել ու հետազոտական ձեռնարկ է կազմել, որի շնորհանդեսը օրեր առաջ անցկացվեց Ալավերդիում։