Սոցիալական ոլորտի՝ տասնյակ տարիների համակարգային կոռուպցիան Հայաստանում կանխել է ոլորտի լիարժեք զարգացումը և փոշիացրել առանձին մասնագետների ու կազմակերպությունների՝ այդ ուղղությամբ ներդրած ջանքերը։ Թերևս ամենամեծ ձախողումն այն է, որ սոցիալական աջակցության համակարգը չամրապնդեց իր կենսունակությունը, հատկապես տարատեսակ մարտահրավերներին դիմադրելու իմաստով։ Կորոնավիրուսը դարձավ ևս մեկ փորձություն՝ մեր սոցիալական իմունիտետի համար։
Հանրային լրագրության ակումբի «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմը պատմում է COVID-19-ի պատճառով առաջացած խնդիրների և սոցիալական պաշտպանության ոլորտի արձագանքի մասին։