Կրկին բողոքի ակցիա՝ չվճարված աշխատավարձի պահանջով

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով գործարանի 2-րդ անցակետն ու չթույլատրելով խարամ տեղափոխող մեքենաների ելքը։ Բանվորներն ասում են, որ ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ են լսում աշխատավարձի վչարման հետ կապված, ու խնդիրը որևէ կերպ չի լուծվում։ Իսկ իրենք այլ աշխատանք չունեն, որպեսզի կարողանան լուծել սոցիալական բազմաթիվ խնդիրները։ Սպասել այլևս չեն կարող ու մտադիր են հացադուլ անել։



Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Scroll Up
%d bloggers like this: