Նորակառույց մայթի վրա գրեթե ամեն օր քարեր են թափվում

Մ6 միջպետական մայրուղու Ալավերդու հատվածում, մասնավորապես՝ Բաղրամյան թաղամաս տանող ճանապարհին հարակից ժայռից գրեթե ամեն օր քարեր են թափվում։ Հատկապես անձրևներից հետո դեռևս կառուցման փուլում գտնվող մայթը քարերով է լցվում։ Նախկինում ճանապարհի այս հատվածում մայթ չի եղել, իսկ հետիոտնի անցուդարձը եղել է հակառակ կողմով։