Ակների ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի․ փոսային նորոգումներն այլևս արդյունավետ չեն
Ալավերդի-Ակներ շուրջ 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհը հորդառատ անձրևներից հետո գրեթե անանցանելի է դառնում։ Ժամանակավոր լուծումներն այլևս արդյունք չեն տալիս։ Ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի։