Քաղաքի լավագույն տարիները կապված էին լեռնամետալուրգիական հսկայի առաջընթացի հետ․ Սերգեյ Փարեմուզյան

Վաստակաշատ մեխանիկ Սերգեյ Փարեմուզյանը Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում է անցկացրել աշխատանքային գործունեության 57 տարիները։ Կենսաթոշակի անցնելուց հետո էլ աշխատելու մեծ ցանկությունն ու ավյունը չի նվազել։ Եվ նա իր բազմամյա փորձը ներդրել է Դրմբոնի և Կաշենի լեռնահանքային համալիրների կառուցման գործում։