Ալավերդու Թումանյան փողոցում տարիներ առաջ կառուցված հսկայական պատն անգամ չի խոչընդոտում երկաթգծի միջով քաղաքացիների անցուդարձը։ Վերահսկողություն չկա, իսկ սեփական անվտանգության մասին մարդիկ պարզապես չեն մտածում։ Տարիների վաղեմության այս խնդիրը թեպետ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է, բայց որևէ կերպ չի լւոծվում։