ԵՐԵՎԱՆ- Հավելյալ ֆինանսավորում Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում։

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով,  Հայաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։

Այս միջոցները, վերջերս հայտարարված $1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

  • Պատրաստել լաբորատոր համակարգեր
  • Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
  • Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
  • Խթանել ռիսկերի հաղորդակցումը

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.