Այսօր՝ սեպտեմբերի 3-ի առավոտյան, ալավերդցիները քաղաքի հատվածում փակել են Մ6 միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում են անընդհատ ձգձգվող շինաշխատանքներից ու դրանց վատ որակից, ինչպես նաև՝ փոշուց ու անձրևային եղանակին առաջացող ցեխից: Իսկ Մ6 մայրուղու՝ Ալավերդու հատվածում աշխատող «Էյ Էյ Բի» ՍՊԸ պատասխանատուները խնդիրներ են թվարկում, որոնք, ըստ նրանց, խանգարում են աշխատանքների պատշաճ իրականացմանը: Հիշեցնենք, որ դեռևս մայիսին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի՝ Ալավերդի կատարած այցի ժամանակ «Էյ Էյ Բի» ՍՊԸ պատասխանատուները խոստացել էին, որ քաղաքի բնակելի հատվածում ճանապարհաշինական աշխատանքները ավարտված կլինեն սեպտեմբերին:
2019-09-03