Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (երկարությունը՝ 51․74 կմ) կապալառուները ապրիլի 9-ից կվերսկսեն գործունեությունը։
Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ֆեյսբուքյան էջից։
Կապալառու կազմակերպությունները շինտեղամասերում աշխատանքները կկատարեն հնարավորինս փոքր թվով աշխատակիցների միջոցով՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին` պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։