Մ6 ճանապարհի Ալավերդու հատվածում հարթեցման աշխատանքներ են կատարվում

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ 6 միջպետական ավտոճանապարհին, մասնավորապես Ալավերդի քաղաքի վարչական տարածքում աշխատանքները դադարեցված էին՝ ենթակառուցվածքների տեղափոխման պատճառով: Երեկվանից արդեն հիմնանորոգման աշխատանքները խոչընդոտող օպտիկամանրաթելային մալուխների ժամանակավոր վերատեղադրման աշխատանքներ են իրականացվում «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից: