Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդու Էնգելս-Հաղպատ հատվածում ասֆալտի շերտը հեռացվել է։ Ճանապարհը դարձել է միակողմանի և դժվարանցանելի, հատկապես անձրևային եղանակին։ Վարորդները դժգոհում են։ Իսկ ճանապարհը նորոգող «Էյ Էյ Բի» ընկերության ներկայացուցիչը պարզաբանում է՝ անհարմարություններն անխուսափելի են, որովհետև շինարարական բարդ աշխատանք է ընթանում։
2020-05-02