Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամներն իրականացնում են պատմամշակութային նշանակություն ունեցող համալիրների տարածքները մաքրելու նախաձեռնություն։ Այս նախաձեռնությանը մասնակցում են 200-ից ավելի զբոսավարներ։ Նրանցից 36-ն օրեր առաջ Լոռու մարզում էին։ Այս նախաձեռնությունը նաև սոցիալական բաղադրիչ ունի․ զբոսավարները վարձատրվում են։ Նախաձեռնությունը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։ Զբոսավարներին օժանդակում է Զբոսաշրջության պետական կոմիտեն
2020-07-12