Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքների նպատակով հուլիսի 14-ին‚ 15-ին‚ 16-ին, 17-ին‚ 18-ին‚ 19-ին և 20-ին՝ ժամը 9.00-ից մինչև 13.00-ը և 14.00-ից մինչև 19.00-ը‚ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Այս մասին հայտնում են Հայաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից և առաջարկում վարորդներին նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.