Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է երկու օր առաջ հրապարակած նախագիծը, որով առաջարկվում էր խստացնել արտակարգ դրության ընթացքում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները։ Այդ նախագծով հանրային բաց տարածքներում դիմակ չդնելու համար քաղաքացիները պետք է տուգանվեին 20 հազար դրամով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում ու աշխատավայրում՝ 50 հազար դրամով։ Նախագիծը խորհրադարանական նիստի օրակարգ չմտավ, բայց հասցրեց քաղաքացիների համար հերթական քննարկման թեման դառնալ։
2020-07-10