Ալավերդու Էնգելս թաղամասի զբոսայգին շահագործման հանձնվեց 2015 թվականին։ Այն նորոգվել ու բարեկարգվել է համայնքին տրվող բնապահպանական սուբվենցիաների հաշվին։ Շահագործումից կարճ ժամանակ անց այգու մի հատվածում շինարարություն սկսվեց, որի ընթացքում անհրաժեշտություն եղավ քանդելու զբոսայգու արդեն կառուցված պահակակետը, զուգարանն ու բեմը՝ պայմանով, որ դրանք վերակառուցվելու են այգու մեկ այլ հատվածում։ Մինչև այսօր որևէ խոստում չի կատարվել։ Բնակիչների առաջարկով վերանորոգվող լողավազանի շինարարությունն էլ արդեն մեկ տարի անավարտ է։