Համավարակով պայմանավորված դատարանները նույնպես կիսով չափ հեռավար աշխատանքի են անցել։ Դռնբաց դատական նիստերի ժամանակ, սակայն, խնդիրներ են լինում, եթե կողմերի հարազատներն ուզում են մասնակցել նիստին, ու դատավորը, ներկա իրավիճակից ելնելով, չի թույլատրում։ Սա արդեն մարդու իրավունքների խախտում է, -ասում է փաստաբան Ռոման Կոնինյանը և ավելացնում, որ ավելի ճիշտ է առաջնորդվել սահմանված կանոններով, քան արգելել մարդկանց ներկայությունը։