Մ6 միջպետական մայրուղու շինարարության ծրագրով Ալավերդու Էնգելս թաղամասում բաց հեղեղատար կկառուցվի, որպեսզի անձրևների ժամանակ քաղաքի բարձրադիր հատվածից՝ Սարահարթից հոսող անձրևաջրերը չքանդեն ճանապարհը։ Հեղեղատար չլինելու պատճառով անձրևաջրերը թաղամաս, ապա մայրուղի են լցվում՝ դժվարություն ստեղծելով թե հետիոտնի և թե վարորդների համար։
2020-07-07