Թումանյան-Սանահին կայարան ճանապարհը նախապատրաստում են ասֆալտապատման

Մ6 միջպետական մայրուղու Թումանյան-Սանահին կայարան հատվածում հսկայական ժայռի բարդությունը թույլ չի տալիս աշխաըանքները նախատեսվածից ավելի արագ կազմակերպել։ Առաջիկա օրերին ճանապարհը նորից փակելու անհրաժեշտություն կառաջանա։ Հիմա կատարվում է հողային պաստառի հարթեցում, այսինքն ճանապարհը նախապատրաստում են ասֆալտապատման։