Շնողի ներհամայնքային ճանապարհներն անբարեկարգ վիճակում են։ Վարորդները դժգոհում են հատկապես 13-րդ փողոցով երթևեկելուց։ Այստեղ ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով ճանապարհը քանդվել է անձրևաջրերից։ Համայնքապետի խոսքով՝ այս տարի ճանապարհաշինության ծրագիր չունեն։ Իսկ հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով կկարողանան լուծել ճանապարհների խնդիրը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.