Հիմնանորոգվում է Էնգելսի հետիոտնային կամուրջը

Ալավերդու Էնգելս թաղամասն ու կայարանամերձ հատվածը կապող հետիոտնային կամուրջը հիմնանորոգվում է։ Աշխատանքներն իրականացվում են Ալավերդու համայնքապետարանի կոմունալ ծառայության տնտեսումների հաշվին։ Կամուրջը նաև ներկապատվելու է։