Ալավերդու Սարահարթ թաղամասի 1/7 շենքի տանիքը վատթար վիճակում է։ Շենքը ներառվել է այն 7 շենքերի ցանկում, որոնց տանիքը նորոգվելու է համայնքի 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Սակայն ծրագրին մասնակցելու համար ընտրված շենքերի բնակիչները ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով ներդրում պետք է անեն։ Նշված շենքում այդ գումարը հավաքագրել չեն կարողանում։
2020-06-24