Երիտասարդները ֆլեշմոբով շնորհակալություն են ասում բուժաշխատողներին

Հունիսի 21-ին Վորլդ Վիժն միջազգային կազմակերպության Սքայ երիտասարդական ակումբի անդամները ֆլեշմոբ էին կազմակերպել Ալավերդու բժշկական կենտրոնի բակում։ Այն Բուժաշխատողի օրը շնորհավորելու և համավարակի դժվարին օրերին բժիշկներին շնորհակալություն ասելու ուղերձ ուներ։