«Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք»,- Ֆեյսբուքի իր էջում այսօր գրառում է արել Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը։

«Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,-նշել է Ալինա Նիկողոսյանը։

Այսպիսով, կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասավ 482-ի, փաստացի բուժում է ստանում 449-ը։ Վարակակիրներից 30-ն ապաքինվել է, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.