Քաղաքացիները կարգուկանոն պահպանում են հիմնականում վերահսկողության առկայության դեպքում

Հանգստյան օրերից հետո՝ հատկապես շաբաթվա առաջին 1-2 օրերին, բանկերի մոտ հերթերը հաճախ անկառավարելի են դառնում։ Քաղաքացիները կարգը պահպանում են հիմնականում հսկիչների ներկայության պարագայում։ Բայց կան նաև պարտաճանաչ ու կանոններին ինքնակամ հետևող մարդիկ, որոնց համար առողջության պահպանումն առաջնային է։