Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի 3/9 շենքի բնակիչները սեփական հարկի տակ ահուսարսափով են ապրում։ Բնակելի այս շենքը 3-րդ աստիճանի վթարային կառույց է․ սա մասնագիտական եզրակացություն է, որն արվել է տարիներ առաջ։ Բնակիչները դիմել են տարբեր կառույցների, բայց անօգուտ։ Ոմանք ելքը գտել են՝ լքելով իրենց բնակարանը։ Մյուսներն էլ գնալու տեղ չունեն։