Լոռու մարզի Արևածագ գյուղի կարտոֆիլագործները պատրաստվում են պետության սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկ վերցնել։ Չնայած վարկային ծանրաբեռնվածությանը՝ նրանք այլ ելք չեն տեսնում, քան նորից բանկին դիմելը։ Իսկ առևտրային բանկերը «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսների սուբսիդավորում ծրագրի» շրջանակում արդեն սկսել են վարկերի տրամադրումը։